A
A
Ժոլտ Հորնյակը կմնա Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Միկայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը հավանաբար կշարունակի աշխատել Հայաստանում: Ըստ մեր ունեցած տվյալների սլովակցի մասնագետը ներկայումս բանակցություն է վարում Երեւանի «Բանանցի» հետ:
Հիշեցնենք, որ վերջինս Հայաստանի անցած առաջնությունում եզրափակեց մրցաշարային աղյուսակը եւ դուրս մնաց բարձրագույն խմբից, որից հետո հրաժարական տվեց ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը, իսկ գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն ինքնաբերաբար դուրս մնաց թիմից: Սակայն այն բանից հետո, երբ Դիլիջանի
«Իմպուլսը» հրաժարվեց առաջնությանը մասնակցելուց, «Բանանցը» հավանաբար կզբաղեցնի այդ թափուր տեղը: