«Միկան» փոխեց գլխավոր մարզչին
Երեւանի «Միկայի» գլխավոր մարզիչ է նշանակվել թիմի մարզիչ Արամ Ոսկանյանը: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
Նա այդ պաշտոնում փոխարինել է Ժոլտ Հորնյակին, որը ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ հեռացել է թիմից: Դա նշանակում է, որ «Միկայի» բյուջեն թույլ չի տվել նոր պայմանագիր կնքել սլովակ մասնագետի հետ, որի օրոք միկացիներն անցած առաջնությունում գրավեցին 2-րդ տեղը եւ նվաճեցին Եվրոպայի լիգայի ուղեգիր:
Այս փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանի ակումբային ֆուտբոլում խորանում է ընդհանուր ճգնաժամը: Հիշեցնենք, որ Դիլիջանի «Իմպուլսը» հրաժարվել է Հայաստանի առաջնությանը մասնակցելուց, Երեանի «Բանանցը» չունի ոչ նախագահ, ոչ էլ գլխավոր մարզիչ, եվրոգավաթներին մասնակցող թիմերից ոչ մեկը արտասահմանյան ուսհավաք չի անցկացրել, դեռ պարզ չէ, թե քանի թիմով է անցկացվելու ՀՀ բարձրագույն խմբի գալիք առաջնությունը: