A
A
Տհաճ անակնկալ
Մոլդովայի ֆուտբոլի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» ղեկավարությունը տհաճ անակնկալ մատուցեց թիմի հայազգի պաշտպան Արտյոմ Խաչատուրովին:
Հունիսի 18-ին ակումբի պաշտոնական կայքը Հայաստանի հավաքականի անդամին շնորհավորեց ծննդյան օրվա կապակցությամբ եւ ցանկացավ նորանոր հաջողություններ ֆուտբոլի խաղադաշտերում: Իսկ արդեն հաջորդ օրը պարզվեց, որ «Շերիֆը» հրաժարվել է Արտյոմ Խաչատուրովի ծառայություններից: Ճիշտ է, մեր ֆուտբոլիստը ելույթները կշարունակի Տիրասպոլի համանուն թիմում, ուստի կենցաղային լուրջ խնդիրների չի ունենան: