Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գեւորգ Ղազարյանի տրանսֆերն արժե 1,2 մլն եվրո

Սպորտ
84b880c6a02f3b9a179578961d079017

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի տրանսֆերային գինը կազմում է 1 մլն եվրո: Այդ մասին տեղեկացնում է Kazakhstan Today-ը:

Նշենք, որ մեր ֆուտբոլիստը վերջերս Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվել է Կարագանդայի «Շախտյոր», որտեղ վարձավճարով հանդես կգա այս տարվա հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը:
Գեւորգ Ղազարյանն իր տրանսֆերային արժեքով ետ է մնում ռուսաստանցի Սերգեյ Դավիդովից, որը Կազանի «Ռուբինից» տեղափոխվել է Աստանայի «Ակտոբե» (2,8 մլն եվրո), եւ Ալմա Աթայի «Կայրաթի» ֆիննացի լեգեոնական Ալեքսեյ Երյոմենկոյից (1,2 մլն եվրո):

«Ակտոբեում» հանդես եկող Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի գինը կազմում է 200 հազար եվրո, իսկ «Կայրաթ» տեղափոխված Արթուր Եդիգրյանի տրանսֆերը կազմում է 600 հազար եվրո: