Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակիցները հայտնի են

Սպորտ
e0e9407e154b2e7fd31ec7a82b8ce01e

Հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 3-ը Բելգրադում կայանալիք շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը կմասնակցեն Հայաստան 4 շախմատիստուհի:

Նրանք են գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Կուրսովան, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը:

Ընդհանուր առմամբ առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 31 երկրների 158 շախմատիստուհի, որոնցից 79-ը գրոսմայստեր են: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով:

Առաջնության ֆավորիտ է համարվում սլովակցի Աննա Մուզիչուկը, որը ամենաբարձր վարկանիշը ունի: