Դանիա մեկնեցին 23 ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը այսօր առավոտյան չարտերային չվերթով մեկնեց Դանիա, որտեղ հունիսի 11-ին կանցկացնի 2014 թ աշխարհի առաջնության ընտրական 6-րդ Դանիայի հավաքականի հետ:
Մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այդ խաղին պատրաստվելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստ:
Դարպասապահներ' Ռոման Բերեզովսկի, Գեւորգ Կասպարով, Արթուր Հարությունյան
Պաշտպաններ' Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Արտյոմ Խաչատուրով, Արթուր Ավագյան:
Կիսապաշտպաններ' Կառլեն Մկրտչյան, Դավիթ Մանոյան, Արթուր Եդիգարյան, Արազ Օզբիլիս, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Գևորգ Ղազարյան, Նորայր Ասլանյան, Արթուր Յուսպաշյան:
Հարձակվողներ' Էդգար Մանուչարյան, Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Սարգիս Ադամյան:
Այսօր երեկոյան Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում կանցկացնի Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, Երեւանի ժամանակով ժամը 22:15-ին: