Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը՝ միանձնյա առաջատար

Սպորտ
65097d2165a70008f74cc787c3f14929

Շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը շարունակում է հաջող հանդես գալ Ալբենայում ընթացող շախմատի Գրանդ Եվրոպա Օփեն խոշոր մրցաշարում:

Այսօր կայացած նախավերջին, 8-րդ տուրում, մեր շախմատիստը հաղթեց բուլղարացի Բորիս Չաթալբաշեւին, վաստակեց 7 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար:

Մեր մյուս մասնակից Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց ռումինացի Վլադիսլավ Նեւեդլիչի հետ: Նրանք, ինչպես նաեւ ռումինացիներ Լեւենտ Վայդան ու Միրչա-Էմիլիան Պարլիգրասը 6,5-ական միավորով բաժանում են 2-5-րդ տեղերը:

Հայաստանի երրորդ մասնակից Ավետիք Գրիգորյանը ունի 5,5 միավոր: