Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Մովսեսյանը 8-րդն է

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Խանտի Մանսիյսկում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը:

Նա 15 հնարավորից վաստակեց 9 միավոր եւ զբաղեցրեց 8-րդ տեղը: Սերգեյ Մովսեսյանը կպարգեւատրվի 10 հազար դոլարով:

Մեր շախմատիստ Վլադիմի Հակոբյանը 7,5 միավորով մրցաշարը ավարտեց 29-րդ հորիզոնականում: Գաբրիել Սարգսյանը նույն արդյունքով գրավեց 33-րդ տեղը: Հայաստանի չորրորդ մասնակից Աշոտ Նադանյանը ցույց տվեց 51-րդ արդյունքը՝ վաստակելով ընդամենը 6 միավոր:

Առաջնության հաղթող դարձավ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, որը վաստակեց 11,5 միավոր:

Այժմ մեր շախմատիստները պատրաստվում են հունիսի 9-10-ը կայանալիք կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը, որը բաղկացած է 30 տուրից: