Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանը հրաժարական չի տա

Սպորտ
0995ea6aac6b86e6b004f93801c03f2e

Ֆուտբոլի Մալթայի հավաքականի մարզիչը հենց նոր  մամլո  ասուլիսում հայտարարեց,թե  իրենց ընտրած մարտավարությունը  արդարացրեց, իսկ Հայաստանի հավաքականի բախտը չբերեց:


Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշեց, որ չի կարող  արդարացվել սեփական դաշտում պարտությունը: Ինքը, սակայն, հրաժարականի դիմում չի գրի: Այնուհանդերձ, եթե նման որոշում կայացնի ղեկավարությունը, ինքը կընդունի:

Երեւանի Հանրապետական մարզադաշտում կայացած 2014 թ աշխարհի առաջնության ընտրական Հայաստան – Մալթա հանդիպումը ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 1:0: