Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մալթան իտալական ոճով հաղթանակ տարավ

Սպորտ
08a785cfb34d8f74661fbad3c52834da


Երեւանի Հանրապետական մարզադաշտում կայացած 2014 թ աշխարհի առաջնության ընտրական Հայաստան – Մալթա հանդիպումը ավարտվեց հյուրերի անակնկալ հաղթանակով՝ 1:0:

Առաջին խաղակեսի 8-րդ րոպեին մալթացիների ավագ Մայքլ Միֆսուդը միայնակ ճեղքեց մեր թիմի պաշտպանությունը եւ բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո Հայաստանը մեծ ուժերով գրոհում էր, իսկ Մալթան՝ պաշտպանվում:
Այդ հակամարտությունը ի վերջո ավարտվեց պաշտպանվողների օգտին:

Մալթան, կարելի է ասել, իտալական ոճով հաղթանակ տարավ: