A
A
Հայաստան - Մալթա` 0:1 առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)
Երեւանի Հանրապետական մարզադաշտում ընթացող 2014 թ աշխարհի առաջնության ընտրական Հայաստան - Մալթա հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց հյուրերի առավելությամբ՝ 1:0:
Հանդիպման արդեն 8-րդ րոպեին մալթացիների ավագ Մայքլ Միֆսուդը միայնակ ճեղքեց մեր թիմի պաշտպանությունը եւ բացեց հաշիվը:
20-րդ րոպեին հյուրերը կարող էին կրկնապատկել այն, սակայն Կլայտոն Ֆաիլայի գլխով կատարած հարվածը բարձր ստացվեց:
Հայաստանի հավաքականը միայն երկու անգամ լրջորեն սպառնաց Մալթայի դարպասին: Նախ 28-րդ րոպեին Մարկոսը հաշվենկատ հարվածով փորձեց գրավել դարպասի վերին անկյունը, սակայն մալթացիների դարպասապահը հասցրեց ետ մղել գնդակը: Խաղակեսի վերջին րոպեին Կառլեն Մկրտչյանը մոտիկից գլխով բարձր հարվածեց:
Ի դեպ, ընդմիջմանը մալթացիների պահեստայինները դարպասի ետեւում էին նախավարժանք անում: