A
A
Արամ Ավագյանը պարտվեց
Հայաստանի բռնցքամարտիկ Արամ Ավագյանը չկարողացավ մտնել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
56 կգ քաշային կարգում մեր մարզիկը կիսաեզրափակիչ մարտում պարտվեց ուկրաինացի Միկոլա Բուցենկոյին եւ արժանացավ բրոնզե մեդալի։ Սակայն նա անմիջապես չի վերադառնա Երեւան, քանի որ պետք է մասնակցի պարգեւատրման արարողությանը:
Հիշեցնենք, որ Մինսկում անցկացվող բռնցքամարտի Եվորպայի առաջնությունում Հայաստանից մասնակցեցին 6 բռնցքամարտիկ, որոնցից 5-ը պարտվեցին նախնական փուլերում եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: