A
A
Երիտասարդները համալրում են ազգային թիմի կազմը
Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը այսօր միացել է ազգային հավաքականին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նույն ծառայությունը իր հերթին հայտնում է, որ թիմի կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, որը երեկ կայացած Հայաստան - Իսլանդիա երիտասարդական հավաքականների խաղին եղել է մեր ընտրանու ավագը, այսօր համալրել է մեր ազգայինի կազմը:
Ի դեպ, երեկվա հանդիպմանը մասնակցած պաշտպան Վարազդատ Հարոյանը նախապես ընդգրկվել էր Մալթայի հետ խաղին պատրաստվող ֆուտբոլիստների ընդլայնված ցուցակում: