Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջատարների խմբում

Սպորտ
b2337a75c0b3fb7d95ba5eb2fd2c7a70

Հայաստանի շախմատիստները բավական հաջող են հանդես գալիս բուլղարական Ալբենա քաղաքում ընթացող շախմատի Grand Europe open խոշոր մրցաշարում:

Կայացած 6 տուրից հետո մեր գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել են 5,5-ական միավոր եւ ռումինացի Վլադիսլավ Նեվեդնիչիի հետ բաժանում են 1-3-րդ տեղերը: Մեր երրորդ մասնակից Ավետիք Գրիգորյանը 4,5 միավորով բաժանում է 7-19-րդ տեղերը: Նույնպիսի արդյունք ունի նաեւ բրազիլահայ գրոսմայստեր Սեւակ-Գրիգոր Մխիթարյանը եւ Ռուսաստանը ներկայացնող 16-ամյա շախմատիստ Դավիթ Պարավյանը:

Այսօր կայանալիք 7-րդ պարտիայում Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը կմրցեն իրար հետ, ինչը նշանակում է, որ նրանցից մեկը (ոչ-ոքիի դեպքում` երկուսը) անպայման միավոր կկորցնի:
Նշենք, որ մրցաշարը անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: