Հովհաննես Դանիելյանը պարտվեց Դավիթ Հայրապետյանին
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականն առայժմ շատ անհաջող է հանդես գալիս: Այսօր առավոտյան ծրագրով կայացած մարտերում 49 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը ուժերը չափեց Ռուսաստանը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանի հետ: Մեր մարզիկը բոլոր երեք ռաունդներում պարտություն կրեց եւ ավարտեց ելույթները:
Նշենք, որ երեկ պայքարից դուրս էին մնացել մեր եւս երկու մասնակիցները` 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը եւ 64 կգ քաշային Արա Պուլուզյանը:
Այսօր ռինգ կմտնեն նաեւ մեր մյուս երեք մարզիկները: 60 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կմրցի գերմանացի Կաստրիոտ Սոպայի հետ: 75 կգ քաշային Արման Հովիկյանը ուժերը կչափի հունգարացի Զոլտան Հարչայի հետ, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցն է Անգլիան ներկայացնող Ջամալ Յաֆաին: