A
A
Չի մասնակցում միայն Յուրա Մովսիսյանը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայի դաշտում սկսեց պատրաստվել 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա երկու խաղերին: 22 հրավիրված ֆուտբոլիստներից ներկա չէ միայն հարձակվող Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանը «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Մալթային, իսկ չորս օր անց Կոպենհագենում կհյուրընկալվի Դանիային: