A
A
Միջազգային սպորտի 4 նոր վարպետ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչում է շնորհվել Վաչիկ Եղիազարյանին (հունահռոմեական ըմբշամարտ), Արմեն Կարապետյանին (պաուերլիֆտինգ), Անդրանիկ Կարապետյանին (ծանրամարտ) եւ Գոռ Ներկարարյանին (աթլետիկա):
Ինչպես տեղեկացնում է նախարարության պաշտոնական կայքը Յուրի Վարդանյանը այսօր միջազգային սպորտի վարպետի վկայականներ եւ կրծքանշաններ է հանձնել Արմեն Կարապետյանին, Անդրանիկ Կարապետյանին եւ Գոռ Ներսիսյանին: