Մեկնարկը` հունիսի 1-ին
Հունիսի 1-ին 10-րդ անգամ կմեկնարկի Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքը, մրցույթն անցկացվելու է չորս տարիքային խմբերով. 2005-2007, 2002- 2004, 1999-2001, 1997-1998 թթ ծնված երեխա ունեցող ընտանիքներ:
Մրցույթի 1-ին փուլին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն: Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին։
Մրցույթն անցկացվելու է ՀՀ քաղաքային եւ գյուղական համայնքներում, Երեւան քաղաքի վարչական շրջաններում, ինչպես նաեւ Ստեփանակերտում եւ ԼՂՀ վարչական շրջաններում:
Մրցույթի 2-րդ փուլին կմասնակցեն 1-ին փուլում ըստ տարիքային խմբերի 1-3-րդ տեղերը գրաված ընտանիքները, 3-րդում` Հայաստանի մարզերում, Երեւան քաղաքում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մրցանակակային տեղեր գրաված ընտանիքները: