A
A
Հայաստանը կսկսի պատրաստվել հունիսի 3-ից
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Մալթայի հետ առաջիկա խաղին կսկսի պատրաստվել հունիսի 3-ից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հունիսի 3-ին հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում: Ժամը 18:00-ին թիմը կանցկացնի բաց մարզում: Հունիսի 4-ին հավաքականը կանցկացնի երկու, իսկ հունիսի 5-ին եւ 6-ին` մեկական փակ պարապմունք:
Հունիսի 7-ին «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին, տեղի կունենա Հայաստան - Մալթա ընտրական հանդիպումը: