Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրաձգության աշխարհի գավաթ

Սպորտ
95288df5e45f11031fae921233e47578

Մայիսի 23-ից 30-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում հայ հրաձիգները մասնակցում են հրաձգության աշխարհի գավաթին: Մայիսի 25-ին մեր մարզիկները կրակել են օդամղիչ հրացան 10մ վարժությունը:

Տղամարդկանց մրցաձևին մասնակցում էր 123 մարզիկ: Մեր մարզիկներից Հրաչ Բաբայանը 620,1 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 46-րդ հորիզոնականը, իսկ Քրիստիան Լաուերը 613 միավորով` 93-րդը: Կանանց պայքարին մասնակցում էր 126 մարզուհի: Հայ հրաձգուհիներից` Իրինա Աղաջանյանը 410,8 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 57-րդ հորիզոնականը, իսկ Սվետլանա Տիգրանյանը 401,8 միավորով` 113-րդը:

Մեր մազիկները մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ:
Այսօր Գերմանիայի ժամանակով ժամը 11:30 մեր հավաքականի տղաները կկրակեն փոքր տրամաչափի հրացան, 50մ վարժությունը:

Մրցաշարային աղյուսակները կարող եք տեսնել արդյունենքր բաժնում, ինչպես նաև օնլայն կարող եք հետևել այցելելով հետևյալ կայք results.sius.com/Championships.aspx