«Բավարիան», թե «Բորուսիան»
Այսօր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:
Եվրոպայի ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցանակը կվիճարկեն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան»:
Սա չորրորդ դեպքն է, որ եզրափակիչում հանդիպում են նույն երկրի ներկայացուցիչները: Նախկինում եղել են իսպանական (2000 թ), իտալական (2003 թ) եւ անգլիական (2008 թ) եզրափակիչներ:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում «Բավարիային»` 1,74 գործակից հաղթանակի, 4,95՝ պարտության համար: Սակայն վիճակագիրներն ու ֆուտբոլային պատմաբանները ավելի շատ հավատում են «Բորուսիայի» հաղթանակին:
Մասնավորապես, չեմպիոնների լիգայում նախկինում թիմերի միչեւ կայացած երկու խաղերում հաղթել է «Բորուսիան»՝ 0:0, 1:0: Բունդեսլիգայում դորտմունդցիները մյունխենցիներին չեն պարտվել 2010 թվականից: Թիմերի վերջին երկու հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի:
Պատմաբանների կարծիքով բավական նմանություն կա 1997 եւ 2013 թվականների միջեւ: 16 տարի առաջ, երբ «Բորուսիան» հաղթել է չեմպիոնների լիգայում, «Բավարիան» դարձել էր Գերմանիայի չեմպիոն, բունդեսլիգայից դուրս էր մնացել «Ֆորտունան», լավագույն ռմբարկու էր դարձել «Բայերի» ֆուտբոլիստը, դորտմունդցիները 1:2 հաշվով պարտվել էին եզրափակիչ խաղից առաջ, Անգլիայի չեմպիոն էր դարձել «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ Իտալիայում առաջին տեղը զբաղեցրել էր «Յուվենթուսը», այնպես, ինչպես այս տարի է եղել:
Սակայն դորտմունցիների համար գլխավոր խթան հանդիսանում է այն, որ Գերմանիայում, հատկապես Մյունխենում, մշտապես մատնանշում են, որ «Բորուսիան» սովորական մարզային թիմ է եւ երբեք չի կարող հավասարվել ազնվական «Բավարիայի» հետ: