A
A
Երեք պարտություն երեք խաղում
Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը այդպես էլ միավոր չվաստակեց Հունգարիայում ավարտված միջազգային մրցաշարում:
Կայացած երեք խաղերում մեր թիմը պարտվեց համապատասխանաբար Հունգարիայի (1:4), Շվեյցարիայի (1:6) եւ Սլովակիայի (2:3) մինչեւ 16 տարեկանների հավաքականներին եւ եզրափակեց աղյուսակը:
Մրցաշարի հաղթող դարձավ Շվեյցարիայի թիմը, որը վճռական խաղում 4:0 հաշվով հաղթեց դաշտի տերերի ընտրանուն: