Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» արձակուրդից կվերադառնա հունիսի 1-ին

Սպորտ
4012ad4fe675979c548bfd9ab9455b65

Հայաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր Երեւանի «Միկան» գալիք մրցաշրջանին կսկսի պատրաստվել հունիսի սկզբից:
«Ա1+»-ի մարզական թղթակցին ակումբից հայտնեցին, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը դեռ չի ներկայացրել նախապատրաստական ծրագիրը:

«Ֆուտբոլիստները արձակուրդից վերադառնալու են հունիսի 1-ին: Սկզբից թիմը կմարզվի Երեւանում: Հետագայում նախատեսված է անցկացնել ուսհավաք եւ ընկերական խաղեր, սակայն դա կպարզվի գլխավոր մարզչի վերադարձից հետո» - ասաց «Միկայի» մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը:

«Միկայի» բոլոր ֆուտբոլիստներն էլ մնացել են թիմում: Հունիսին նրանց կմիանա նաեւ Իրանում վարձավճարով հանդես եկող դարպասապահ Գեւորգ Կասպարովը: Ժոլտ Հորնյակը հույս ունի եվրոգավաթների մեկնարկից առաջ թիմը համալրել 2-3 փորձառու ֆուտբոլիստներով: Սակայն սլովակցի մասնագետը գալիք մրցաշրջանում դարձյալ ապավինելու է սեփական կադրերի վրա:

Հավելենք, որ «Միկան» մասնակցելու է 2013-14 թթ Եվրոպայի լիգայի մրցաշարում պայքարը սկսելու է որակավորման 1-ին փուլից: Դրա վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 24-ին, ՈՒԵՖԱ-ի նստավայր Նիոնում: