Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ն դատի է տվել ՖԱ-ին

Սպորտ
08daed38c4dadb023f0c2ef6a1c85b1e

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դատական հայց է ներկայացրել Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի դեմ:

Մոսկվայի վերաքննիչ դատարանը գրանցել է ՊՆ-ի այն հայցը, ըստ որի ֆուտբոլային ակումբը պետք է 300,5 մլն ռուբլի փոխհատուցում վճարի նախարարությանը պատկանող Վատուտինկի մարզաբազայի վարձակալման համար: Նախարարության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ն վերջին 6 տարվա վարձակալության համար գումար չի վճարել:

Հարկ է նշել, որ մարզաբազայի տարեկան վարձակալությունը կազմում է 11,284 մլն ռուբլի, սակայն փոխհատուցման գումարը ավելացել է տուգանքների եւ տոկոսների հաշվեգրման պատճառով:

ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները այդ կապակցությամբ հայտարարել է, որ 6 տարիների ընթացքում նախարարությունից ոչ մեկը չի դիմել ակումբին եւ իրենք զարմացած են նման հայցի համար:

Ի դեպ, Ռուսաստանի ՊՆ մեկ տարի առաջ վաճառել է ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի իր փաթեթը եւ այլեւս ոչ մի կապ չունի Բանակի Կենտրոնական Մարզական Ակումբի հետ: