Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գները մնացել են նույնը

Սպորտ
f2043895b89ae1d12d6596f0b71395bf

2014 թ աշխարհի առաջնության Հայաստան - Մալթա ընտրական հանդիպման տոմսերը կվաճառվեն մայիսի 25-ից: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Տոմսերը կիրացվեն «Հանրապետական» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երեւան Սիթի» եւ «Հյումել» խանութների ցանցերում:

Ընտրական փուլի Հայաստան - Չեխիա նախորդ խաղի համեմատ տոմսերի արժեքները մնացել են նույնը`
հարավային եւ հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
արեւելյան տրիբունա` 5000 դրամ
արեւմտյան տրիբունա` 8000 դրամ
Նշենք, որ Հայաստան - Մալթա հանդիպումը կկայանա հունիսի 7-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: