Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» կհավաքվի հունիսի 3-ին

Սպորտ
f6272bf01e664dd5b695774857da6498

Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» նոր խաղաշրջանին կսկսի պատրաստվել հունիսի 4-ից:

«Ա1+»-ի մարզական լրագրողին ակումբից հայտնեցին, որ թիմի ֆուտբոլիստները այժմ հանգստանում են: Նրանք արձակուրդից կվերադառնան հունիսի 3-ին: Հունիսի 4-9-ը թիմը հավաք կանցկացնի Հանքավանում, իսկ 10-15-ը` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:

Հունիսի 16-ին «Շիրակը» կմեկնի Թբիլիսի, որտեղ մեկ օր անց ընկերական խաղ կանցկացնի Վրաստանի չեմպիոն «Դինամոյի» հետ: Վերադառնալուց հետո շիրակցիները մարզումները կանցկացնեն Գյումրիում:
«Շիրակի» մամուլի քարտուղար Աննա Թադեւոսյանն ասաց, որ թիմում կադրային փոփոխություն չի կատարվել, բոլոր ֆուտբոլիստներն էլ շարունակելու են հանդես գալ թիմում: Համալրումներ նույնպես չկան:

Հիշեցնենք, որ «Շիրակն» այս տարի Հայաստանը ներկայացնելու է չեմպիոնների լիգայի մրցաշարում: Մեր թիմը կմեկնարկի որակավորման 1-ին փուլից, որտեղ ընդգրկված են ամենացածր վարկանիշ ունեցող 4 երկրների չեմպիոնները: