Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սոչի-2014 օլիմպիական խաղերն ամենաթանկն են

Սպորտ
d1beb8049eb2c8be9a65b4a8a258dbf0

2014 թ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերը կդառնա ամենաթանկը օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ այդ խաղերի համար կծախսվի 51 մլրդ դոլար: Բոլորից շատ գումարներ ներդրել են պետական կառույցներն ու ընկերությունները` մոտ 18 մլրդ դոլար:

Աշխարհում ամենաշատ բնական գազ արտահանող «Գազպրոմ» ընկերությունը ծախսել է 3 մլրդ դոլար, «Սբերբանկը»` 1,3 (կառուցել է մամուլի կենտրոնը): Իսկ ահա անհատ գործարարներ Վլադիմիր Պոտանինը եւ Օլեգ Դերիպասկան Սոչիի խաղերում ներդրել են համապատասխանաբար 2,5 եւ 1,4 մլրդ դոլար:

Նշենք, որ 2012 թ Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերի անցկացման համար ծախսվել է 24 մլրդ եվրո: