A
A
Դանիան հրապարակեց ընդլայնված կազմը
Դանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հրապարակեց թիմի ընդլայնված կազմը, որը կպատրաստվի հունիսի 11-ին Հայաստանի ընտրանու հետ խաղին:
Հրավիրված 24 խաղացողներից 5-ը առաջին անգամ են կանչվում հավաքական: Նրանք են դարպասապահ Եսպեր Հանսենը, պաշտպաններ Կիան Հանսենը, Պետեր Անկենսենը, կիսապաշտպան Կասպեր Կուսկը եւ հարձակվող Մարտին Բրայտվայտը:
Հավելենք, որ հրավիրված ֆուտբոլիստներից 11-ը հանդես են գալիս դանիական ակումբներում, իսկ 13-ը` արտերկրներում:
Մորտեն Օլսենը կրկին թիմ է հրավիրել փորձառու հարձակվող, 35-ամյա Դենիս Ռոմեդալին, որը իր երկրի հավաքականում անցկացրել է 124 հանդիպում, խփել 21 գոլ: