A
A
Պարտություն առաջին խաղում
Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականը պարտություն կրեց Հունգարիայում մեկնարկած ընկերական մրցաշարի առաջին խաղում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստները 1:4 հաշվով զիջեցին դաշտի տերերին:
Այսօր Հայաստանի պատանեկանը կմրցի Շվեյցարիայի այդ տարիքային ընտրանու հետ: