A
A
ՀԱՕԿ-ը ՀՄԸՄ-ին իր հովանու տակ վերցրեց
Այս տարվա հուլիսին Երեւանում տեղի կունենան հայ մարմնամարզական ընդհանուր միության (ՀՄԸՄ) հերթական մարզական խաղերը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Այդ խաղերին կաջակցի ՀԱՕԿ-ը եւ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը: ՀՄԸՄ-ի ղեկավարությունը այսօր հանդիպել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկվել են խաղերի հետ առընչվող բազմաթիվ հարցեր: Մասնակիցների հորդորով խաղերի կազմկոմիտեի նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը:
ՀԱՕԿ-ի և ՀՄԸՄ-ի ղեկավարները հուշագիր են ստորագրել, ըստ որի խաղերի անցկացման գործում վերը նշված կազմակերպությունների համագործակցությունը ավանդական կդառնա: