A
A
Պարտությունների դիմաց հրաժարական տվեց
Ավստրիայում կայացած Եվրոպայի մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի անհաջող մրցելույթների պատճառով հրաժարական է տվել թիմի գլխավոր մարզիչ Աստղիկ Գյուրջինյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ մեր մարզուհիները այդ մրցաշարում կրել են երեք խոշոր հաշվով պարտություններ (Ավստրիա` 8:42, Հոլանդիա` 5:60, Բուլղարիա` 15:45):
Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի նախկին գլխավոր մարզիչները ոչ մի անգամ հրաժարական չեն տվել, չնայած թիմը հիմնականում խոշոր հաշվով էր զիջում մրցակիցներին: