Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմպուլսի» ֆուտբոլիստը կմեկնի Բաքու

Սպորտ
a64e5150b37f346a90cbd808fc44bca0

Դիլիջանի «Իմպուլսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպ Տիմովը հրավիրվել է Մակեդոնիայի երիտասարդական հավաքական: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Մայիսի 27-ից Ֆիլիպ Տիմովը Մակեդոնիայի երիտասարդական հավաքականի կազմում կնախապատրաստվի Եվրո-2015-ի որակավորման փուլի Ադրբեջանի ընտրանու հետ հանդիպմանը: Այն տեղի կունենա հունիսի 8-ին, Բաքվում:

Մակեդոնիայի երիտասարդական հավաքականը ընդգրկված է ընտրական 8-րդ խմբում, որտեղ Ադրբեջանից բացի հանդես են գալիս նաեւ Իսրայելը, Պորտուգալիան եւ Նորվեգիան: