Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք մեդալ Իտալիայում

Սպորտ
c029d6241c48878b8d27ca3716ae0722

Իտալիայում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երեք մեդալ:

Վանաձորցի սամբիստ Տիգրան Կիրակոսյանը 52 կգ քաշային կարգում հասավ եզրափակիչ, բայց միավորների աննշան տարբերությամբ պարտվեց իր մրցակցին եւ արժանացավ արծաթե մեդալի:

Արցախցիներ Մավրիկ Նասիբյանը (74 կգ) եւ Սոսե Բալասանյանը (52 կգ) իրենց քաշային կարգերում զբաղեցրին երրորդ տեղը եւ բավարարվեցին բրոնզե պարգեւով:

Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցնում է 7-րդ տեղը` ետ մնալով Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Ադրբեջանից եւ Վրաստանից: