A
A
Լեւոն Արոնյանը 5-րդ տեղը զբաղեցրեց
Ստավանգերում ավարտվեց Նորվեգիա-2013 շախմատի բարձրակարգ մրցաշարը:
Վերջին, 9-րդ տուրում, Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Մեր շախմատիստը վաստակեց 5 միավոր եւ բաժանեց 4-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավեց 5-րդ տեղը: Լեւոն Արոնյանը ավելի ցածր տեղ կզաղեցներ, եթե նույնքան միավոր ունեցող աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը վերջին պարտիայում անսպասելի չպարտվեց չինացի Վան Հաոյին:
Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որին դրա համար հարկ եղավ վաստակել 6 միավոր: Նրանից կեսական բալով ետ մնացին Մագնուս Կառլսենը եւ ամերիկացի Հիկարու Նակամուրան: