Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջինը՝ թիմային հաշվարկով

Սպորտ
8979417e2d94b5582e0377186b6686d8

Հայաստանի սուսերամարտիկները թիմային հաշվարկով 1-ին տեղն են գրավել Վլադիկավկազում ավարտված Գաջիեւի անվան միջազգային հուշամրցաշարում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, մրցաշարին մասնակցել են ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի պատանի սուսերամարտիկները: Մերոնք ներկայացել են 6 մարզիկով:

Ճկասուսերակիրների մրցումներում հաղթել է Երեւանի հրաձգության եւ սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Արաբկիրի սուսերամարտի մարզադպրոցի սան Էմիլ Դանիելյանը զբաղեցրել է 3-րդ տեղը:

Այսօր Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում մեկնարկեց սուսերամարտի ՀՀ մեծահասակների առաջնությունը: Դրան մասնակցում են Երեւանի, Գյումրիի, Բյուրեղավանի, Վանաձորի ուժեղագույն սուսերամարտիկները: Առաջնությունը կավարտվի մայիսի 19-ին:

Մրցաշարի ընթացքում կորոշվի Զագրեբում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության մասնակիցը: