Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զգուշացեք Մարադոնայից

Սպորտ
d7e15ff424fe3cb3e595261e85b41bf5

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերթական անգամ դարձել է սկանդալային ռեպորտաժի հերոս:
52-ամյա նախկին հարձակվողը, որն այժմ աշխատում է Դուբայում, իր 22-ամյա նոր ընկերուհու հետ կարճ ժամանակով վերադարձել է հայրենիք: Բուենոս Այրեսի օդանավակայանում նրանց շրջապատել են երկու տասնյակից ավելի լրագրողներ, որոնք փորձել են պարզել այցելության նպատակը:

Դիեգո Մարադոնան բոլորին անվանել է «վատ մարդիկ», տեսախցիկի առաջ բղավել է, որ կխոսի միայն ընկերների հետ (նկատի է ունեցել իրեն ծանոթ լրագրողներին): Այնուհետեւ հանրահայտ պապարացիները` ֆոտոկադր որսացողները, սկսել են հետապնդել նրա ավտոմեքենան:
«Մարադոնան մի պահ կանգնեցրեց ավտոմեքենան եւ չնայած հորդառատ անձրեւին, դուրս եկավ եւ սկսեց ճանապարհի եզրին ընկած քարերը նետել մեր ուղղությամբ: Քարերից մեկը վնասել է մոտ կանգնած լուսանկարիչներից մեկի ոտքը», - այդ միջադեպի մասին պատմել է տեղի La Red ռադիոկայանի լրագրողը:

Ինչպես տեղեկացնում են արգենտինական ԶԼՄ-ները, Մարադոնան հայրենիք է վերադարձել իր աղջկա` Ջանինայի ծնունդը նշելու, ինչպես նաեւ իր եւ նախկին ընկերուհու նորածին որդուն տեսնելու համար: