Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Արսեն Չիլինգարյանը

Սպորտ
67970a6e04c14f464d46bbd8629036f6

Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացել է Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արսեն Չիլինգարյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Արսեն Չիլինգարյանը «Արարատի» կազմում երկար տարիներ հանդես է եկել ԽՍՀՄ բարձրագույն խմբում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա անցել է մարզչական աշխատանքի, մարզել է նորանկախ Հայաստանի պատանեկան հավաքականները: Նրա վերջին ակումբը եղել է Երեւանի «Ուլիսը»:

Վերջին տարիներին Արսեն Չիլինգարյանը ապրում էր Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում: