A
A
Լեւոն Արոնյանը հաղթեց Նակամուրային
Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ Ստավանգերում տեղի ունեցող Նորվեգիայի շախմատ-2013 խոշոր մրցաշարում:
Երկրորդ տուրում մեր ուժեղագույն շախմատիստը շատ վստահ անցկացրեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ պարտիան, խաղավերջում որակ շահեց եւ 70-րդ քայլին մրցակցին ստիպեց կանգնեցնել ժամացույցը:
Լեւոն Արոնյանը վաստակեց 1,5 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: Աղյուսակը գլխավորում է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ:
Վաղը նախատեսված 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: