A
A
Հայկական զույգեր Եվրոպայի առաջնությունում
Լեհական Լեգնիցայում անցկացվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում այսօր նախատեսված 5-րդ տուրում հայկական զույգեր են ձեւավորվել. մեր հավաքականի անդամ Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կխաղա Զավեն Անդրիասյանի հետ, իսկ մյուս անդամ Վլադիմիր Հակոբյանը քննության կենթարկի միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանին:
Չորս տուրից հետո աղյուսակը 4 միավորով միայնակ գլխավորում է ուկրաինացի Ալեքսանդր Մոիսեենկոն: Մեր շախմատիստներ Սերգեյ Մովսեսյանը, Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3-ական միավոր եւ բաժանում են 14-61-րդ տեղերը:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում մեդալներից բացի խաղարկվում են նաեւ 2013 թ աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգիր: