Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյան կիսեց առաջին միավորը

Սպորտ
fcf2ad00f5926becdba13558bd94b039

Այսօր Ստավանգերում մեկնարկած Նորվեգիայի շախմատ-2013 խոշոր մրցաշարի առաջին տուրում բոլորից արագ ավարտվեց Վիշվանաթան Անանդ - Լեւոն Արոնյան պարտիան:

Սպիտակներով հանդես եկող աշխարհի չեմպիոնին չհաջողվեց ճեղքել սեւերի պաշտպանությունը: Ավելին, Լեւոն Արոնյանը հանդիպումն տարավ այնպիսի սցենարով, որ հնդիկ գրոսմայստերն արդեն 33-րդ քայլից հետո ստիպված խաղաղ դաշն կնքեց:

Վաղը նախատեսված 2-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: