A
A
Անդրանիկ Կարապետյանը երրորդն է աշխարհում
Հայաստանի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը երրորդ տեղը զբաղեցրեց Պերույում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում:
77 կգ քաշային կարգում մեր մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ծանրաձող եւ գրավեց 2-րդ տեղը: Հրում վարժությունում նա 180 կգ-ով զբաղեցրեց 3-րդ տեղը: Երկամարտում Անդրանիկ Կարապետյանը եւ ադրբեջանցի Նիյաթ Ռամիրովը 340 կգ արդյունք ցույց տվեցին: Մեր ծանրորդը երրորդը հռչակվեց, քանի որ անձնական քաշով ավելի ծանր էր:
Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Ռուսաստանից հանդես եկող հայազգի ծանրորդ Ռազմիկ Հունանյանը` 345 կգ (153+192):
Ի դեպ, պոկում վարժության հաղթող չինացի Ժիմին Գուոն 0 ստացավ հրում վարժությունում, հակառակ դեպքում Անդրանիկ Կարապետյանը կմնար առանց մեդալի, իսկ Ռազմիկ Հունանյանը կգրավեր 2-րդ տեղը: