Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկի» 2 խաղացող բաց կթողի եզչափակիչը

Սպորտ
7777682ee9211c2e94ed8115453878b9

Երեւանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Գագիկ Պողոսյանը եւ Վարազդատ Հարոյանը չեն մասնակցի այսօր Գյումրիի «Շիրակի» հետ կայանալիք Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղին: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Գագիկ Պողոսյանը 7 խաղով որակազրկված է, իսկ Վարազդատ Հարոյանը թիմի նախորդ խաղում 7-րդ դեղին քարտն է ստացել, ուստի ստիպված բաց կթողի այսօրվա կարեւոր հանդիպումը:

«Շիրակ» ակումբի մամուլի ծառայությունից մեր թղթակցին տեղեկացրին, որ թիմի ֆուտբոլիստներից ոչ մեկը որակազրկված չէ, ինչպես նաեւ չկան վնասվածք ունեցող խաղացող, ուստի բոլորը կարող են մասնակցել եզրափակիչին:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2012-13 թթ գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն հանրապետության այս տարվա չեմպիոն «Շիրակը» եւ առաջնության 5-րդ տեղում գտնվող «Փյունիկը»: Խաղը տեղի կունենա Երեւանի «Հրազդան» մարզադաշտում, ժամը 19:00-ին: Մուտքն անվճար է: