Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու տղա, մեկ աղջիկ

Սպորտ
a58e488a818af3dcb73918f8dfd8ff94

Աշխարհի մինչեւ 20 տարեկան ծանրորդների առաջնությունում, որը մայիսի 3-11-ը տեղի կունենա Պերուի մայրաքաղաք Լիմայում, Հայաստանը կներկայացնեն
երեք մարզիկ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Տղաների 77 կգ քաշային կարգում հանդես կգա 2012 թ Եվրոպայի եւ աշխարհի պատանիների չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը (Սամաղար), + 105 կգ կարգում` Եվրոպայի պատանիների չեմպիոն Գոռ Մինասյանը (Գյումրի): Աղջիկների մրցումներում ուժերը կփորձարկի Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի Իզաբելա Յայլյանը (58 կգ, Երեւան):

Հայաստանի պատվիրակությունը ծանրամարտի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Լիմա կմեկնի այսօր երեկոյան: Մեր թիմի մարզիչն է Մելիք Ղուկասյանը: