Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» սայթաքում է տասը տարին մեկ

Սպորտ
af12b90f7f05d06ec2e2ad4f1dea06ac

Իսպանական «Բարսելոնան» 21-րդ դարում երկրորդ անգամ խոշոր հաշվով պարտություն կրեց սեփական դաշտում:

Երեկ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում կատալոնյան ակումբը «Նոու Կամպ» մարզադաշտում 0:3 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիային»: Մինչ այդ «Բարսելոնային» իր հարկի տակ ջախջախել էր «Սեւիլյային», սակայն 10 տարի առաջ, 2003 թվականին:

Բարսելոնացիները երկրորդ անգամ պարտություն կրեցին եվրոգավաթների մեկ փուլի երկու խաղերում («Բավարիան» սեփական դաշտում հաղթել էր 4:0 հաշվով): 1987 թվականին ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կատալոնցիները տանը եւ դրսում զիջել էին շոտլանդական «Դանդի Յունայթեդին»` 1:2, 0:1: