Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը` Ալյոխինի հուշամրցաշարի հաղթող

Սպորտ
fcf2ad00f5926becdba13558bd94b039

Լեւոն Արոնյանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին 9-րդ տուրում սպիտակներով վստահ հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:

Մեր շախմատիստը վաստակեց 5,5 միավոր եւ հավասարվեց մրցաշարի առաջատար Բորիս Գելֆանդին, որն այս տուրում ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Մրցաշարի հաղթող դարձավ Լեւոն Արոնյանը, որը ավելի շատ պարտիա է անցկացրել սեւ խաղաքարերով եւ բոլորից շատ հաղթանակ է տարել մրցաշարում (3): Գլխավոր մրցանակիցի հետ միասին նա կստանա նաեւ 30 հազար եվրո պարգեւավճար: