A
A
Լեւոն Արոնյանը 2-րդն է իր վարկանիշով
ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մայիսի 1-ի դրությամբ դարձյալ զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա վաստակել է 2813 միավոր եւ 55-ով զիջում է աշխարհի թիվ մեկ շախմատիստ նորվեգացի Մագնուս Կառլսենին: Ուժեղագույն եռյակը 2811 միավորով եզրափակում է աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
ՖԻԴԵ-ն միաժամանակ հրապարակել է արագ եւ կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակները: Լեւոն Արոնյանը դրանցում զբաղեցնում է համապատասխանաբար 6-րդ եւ 7-րդ տեղերը: