A
A
Մայիսմեկյան շքերթ Երեւանում (տեսանյութ)
Հայաստանի կոմունիստները Սարյանի արձանի մոտից երթով շարժվեցին դեպի Շահումյանի արձանին հարակից հրապարակ։
Երթի մասնակիցները վանկարկում են «Կեցցե Խորհրդային, սովետական Հայաստանը», «Կեցցե Մայիսի 1-ը»։ Երիտասարդները կարմիր վզկապներով են, ինչպես պիոներները։
Կոմունիստները նշում են, որ բոլորը աշխատանք ունեին, իսկ այսօր դա դարձելէ թիվ մեկ խնդիրը, իսկ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը վստահ է, որ Խորհրդային կարգերը կվերականգնվելու են եւ տոնը նորից սկսելու ենք նշել մեծ շուքով։