A
A
Փոփոխություններ խաղացանկում
Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մայիսի 3-ին եւ մայիսի 18-ին նշանակված «Փյունիկ» - «Շիրակ» եւ «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոնի` Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հանդիպումները սկիզբը` ժամը 19:00-ին:
Սակայն այս փոփոխություններով ֆեդերացիան խախտում է 2012-13 թթ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգը, քանի որ ըստ հոդված 12-ի առաջնության վերջին 4 տուրերի հանդիպումները անցկացվում են նույն օրը եւ սկսվում են նույն ժամին:
Նշենք, որ ՀՖՖ պաշտոնական կայքի տվյալներով 40-րդ տուրի խաղերը նախատեսված են ժամը 17:00-ին, իսկ 41-42-րդ տուրերին հանդիպումները` 18:00-ին: