Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոաո Ավելանժը կաշառակեր ճանաչվեց

Սպորտ
78dd550d1722c5f163c012d4f38da25d

ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահ, 95-ամյա Ժոաո Ավելանժը, հրաժարական է տվել այդ պաշտոնից, երբ ֆուտբոլի միջազգային միության էթիկային կոմիտեն իր հաշվետվության մեջ նշել է, որ բրազիլացի ֆուտբոլային այրը կաշառք է վերցրել:

Ըստ կոմիտեի ունեցած տվյալների Ժոաո Ավելանժի ղեկավարության տարիներին (1974-1998) ISL մարկենտինգային ընկերությունը, որը համագործակցել է ՖԻՖԱ-ի հետ, 115 մլն եվրո կաշառք է վերցրել 216 կազմակերպություներից եւ անհատ անձանցից` աշխարհի առաջնությունների հեռուստաիրավունք տրամադրելու համար:

Այդ գումարից 17,8 մլն եվրով վերցրել են Ժոաո Ավելանժը եւ նրա փեսան` Ռիկարդո Տեյշերան, որը այդ տարիներին եղել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Մարկենտինգային ընկերությունը 875 հազար եվրո կաշառք է տվել նաեւ Հարավային Ամերիկայի ֆուտբոլի միության նախագահ Նիկոլաս Լեոսին, որը երկար տարինել եղել է ՖԻՖԱ-ի գործկոմի անդամ եւ մասնակցել է հեռուստաիրավունքի տրամադրման քննարկումներին:

Ի դեպ, վերը նշված 216 կազմակերպություները եւ անհատ անձիք փոխանցումները կատարել են Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության հաշվի համարին: Առայսօր հայտնի չէ, թե ում եւ ուր են գնացել մնացած գումարները (մոտ 95 մլն եվրո):