Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուլիսը» եւ «Արարատը» տուգանվեցին

Սպորտ
e8bf84f8b6db973242262fe1a50cf340

«Ուլիս» եւ «Արարատ» ֆուտբոլային ակումբները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա արտոնագրման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը խախտելու համար տուգանվել են 400 հազարական դրամով: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշմամբ «Բանանց-1-98» թիմի մարզիչ Անդվիլ Խերթը, որը «Շիրակ-98»-ի հետ խաղին հեռացվել է մրցավարի գործողություններին միջամտելու եւ նրան հայհոյելու համար, որակազրկվել է 4 խաղով, իսկ «Բանանց» ակումբը տուգանվել 20000 դրամով:

«Ադանա-98» թիմի մարզիչ Գագիկ Մովսիսյանը մրցավարի հասցեին հայհոյանքներ տալու համար արդեն որակազրկվել է 8 խաղով:

ՀՀ ֆուտզալի առաջնության «Թալգրիգ» - «Պոլիտեխնիկ» խաղին մրցավարին հայհոյել է արդեն դաշտի տերերի ֆուտբոլիստ Ջանիբեկ Եգանյանը: Վերջինս որակազրկվել է 5 խաղով, «Թալ-Գրիգ» ՍՊԸ-ն տուգանվել 100000 դրամով: